ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Սերգեյ Սմբատյան. «Շատ պարտավորեցնող է, որ Հայաստանն իր կարևորագույն տոնը նշում է դասական երաժշտությամբ»

Սերգեյ Սմբատյան. «Շատ պարտավորեցնող է, որ Հայաստանն իր կարևորագույն տոնը նշում է դասական երաժշտությամբ»
19.09.2016 | 17:44

Սեպտեմբերի 19-ին Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ են հանդիպել «Անկախության սերունդ» համահայաստանյան երգչախումբ-նվագախմբի անդամները և նախագծի հեղինակ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ, հանդես կգա «Անկախության սերունդ» անվանումը կրող համահայաստանյան նվագախումբը և երգչախումբը, որ համախմբում է ՀՀ մարզերի և Արցախի մոտ 1100 պատանի և երիտասարդ երաժիշտ կատարողների:
Ասուլիսի ընթացքում ներկայացնելով նախագիծը՝ Սերգեյ Սմբատյանը նշել է, որ մենք միշտ արժեքավորում ենք այն, ինչ ունենք, ինչի մասին գիտենք, բայց ունենք նաև արժեքներ, որոնք ստեղծել է մեր երիտասարդ Հայաստանը, և դա սեպտեմբերի 21-ին մարդիկ կտեսնեն մարզահամերգային համալիրի բեմում։
«Երիտասարդ՝ 25 տարեկան երկրի համար սա փայլուն ցուցանիշ է։ Մենք ունենք տաղանդներ, մենք ունենք գիտելիք, և շատ կարևոր է, որ Հայաստանը որոշեց իր կարևորագույն տոնը նշել դասական երաժշտությամբ։ Մեզ համար՝ իմ և իմ կոլեգաների, դա մեծագույն պատիվ է, ոգևորություն և շատ պարտավորեցնող,- ասել է Սերգեյ Սմբատյանը՝ ավելացնելով, որ Հայաստանն ունի այն, ինչ չունեն շատ երկրներ։- Մենք մարզերում ունենք երաժիշտներ, որոնք ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակով կարող են հանդես գալ լավագույն նվագախմբերի կազմում»։ Մաեստրո Սմբատյանն ընդգծում է նաև, որ այն ոգևորությունը, որ տիրում է փորձերի ընթացքում, այս կոլեկտիվի շուրջ, մեծագույն ձեռքբերում է։


Ալտահար Եղիա Անսուրյանը Գյումրիից է։ Խոսելով համերգային ծրագրի մասին՝ նկատում է, որ այն շատ հետաքրքիր է, միևնույն ժամանակ շատ բարդ է նվագել այսպիսի մեծ կազմի հետ. «Տարածաշրջանում նման նախագիծ չի եղել։ 25 տարվա պատմություն ունեցող Հայաստանի այս նախագիծը պետք է շատ-շատերին ոգևորի»։ 22-ամյա Եղիան հույս հայտնեց, որ այս ծրագրից հետո շատ ընտանիքներում որոշում կկայացնեն իրենց երեխաներին տալ երաժշտական կրթության. «Եվ հույս ունեմ, որ ՀՀ անկախության 30-ամյակին այս ծրագիրն է՜լ ավելի մեծ մասշտաբներ կընդգրկի, և մեր ուժը կհասնի աշխարհի տարբեր ծագեր, քանի որ երաժշտությունն այն լեզուն է, որը հասկանում են անկախ ազգությունից։ Այս նախագիծն արդեն կայացած է, քանի որ համախմբում է 1100 երաժշտի»։


Սեպտեմբերի 21-ի՝ Անկախությանը նվիրված հոբելյանական համերգի ծրագրում կհնչեն բացառապես հայ կոմպոզիտորների՝ ինչպես նախկինում, այնպես էլ վերջին 25 տարիներին գրված ստեղծագործություններ։ Կլինեն նաև պրեմիերաներ։

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ